
Մարտի 30-ին Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ։ Մարտի 15-ից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը:
«Մեր քաղաքը» դաշինքը, որի կազմում՝ «Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցություններն են, այս առիթով հոլովակ է հրապարակել և կից գրել․
«Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածուների ամբողջ կազմով եղել ենք Նորավան թաղամասում, նախ «Արփա» բարեգործական հիմնադրամ այցելեցինք, ապա հանդիպեցինք թաղի բնակիչներին։
Մանրամասները՝ տեսանյութում