Վրաստան-Հայաստան խաղի տոմսերը հասանելի են հայ երկրպագուներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի անցումային Վրաստան-Հայաստան խաղի՝ հայ երկրպագուների համար նախատեսված սեկցիայի տոմսերն արդեն հասանելի են: Aյս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայ երկրպագուներին հատկացվել են 9-րդ և 10-րդ սեկտորները: Տոմսերի արժեքն է 20 լարի՝ (7.5 դոլար): Մեկ անձը կարող է ձեռք բերել ոչ ավել, քան 4 տոմս, նույնականացումը՝ ՀՀ քաղաքացու անձնագրով:

Տոմսերը կարելի է ձեռք բերել՝ անցնելով հետևյալ հղումով և հավաքելով հետևյալ կոդը՝ GEOvsARM398:

ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի  շրջանակներում մարտի  20-ին (մեկնարկը` 21:00-ին ) Հայաստանի ընտրանին Երևանում կընդունի Վրաստանին, իսկ մարտի 23-ին (մեկնարկը` 18:00-ին) կկայանա պատասխան խաղը: Դիմակայության հաղթողը իրավունք կստանա հանդես գալու Ազգերի լիգայի B ենթախմբում:




Լրահոս