
Քիչ առաջ տեղի էր ունենում «Սրբազան պայքար»-ի երիտասարդների նախաձեռնությունը։
Ես չեմ պատկերացնում աշխարհում մի այլ պետություն, որի քաղաքացիները գտնվեն գերության մեջ և այդ պետության ղեկավարները մատը մատին չխփեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը։
«Երբ դրսում էլ մարդիկ բանակցում են իրենց միջոցներով, ապա ստանում են պատասխան, որ թող պաշտոնական Երևանը դիմի, իսկ պաշտոնական Երևանը երկրներին ցուցում է տալիս, որ չմիջամտեն, Բաքվին որևէ թթու խոսք չասեն, որ ընդհանուր խաղաղության պայմանագիր կոչվածը կյանքի կոչեն։
Մենք ունենք տեղեկություն, որ ստախոսը պատրաստվում էր դիմել ժողովրդին իրենց հռչակավոր պայմանագրի հետ կապված։
Հիմա ասում եմ, ստախոս, փաստաթուղթը հրապարակի։ Եվ ի վերջո, հրապարակային դո՞ւրս ես գալու, պատմելո՞ւ ես, թե ինչ է այդ խաղաղության պայմանագիր կոչվածը»,-նշել է Սրբազանը։