
Մարտի 30-ին Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ։ Մարտի 15-ից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը:
«Իմ հզոր համայնք» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Ռուբեն Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․
«Այցելեցինք Տեքստիլ և Անտառավան թաղամասեր, ինչպես նաև Գոգոլի և Կատովսկի փողոցներ: Տեղում հավաքագրում ենք խնդիրները: Բոլորին էլ լուծում ենք գտնելու»:
Մանրամասները՝ տեսանյութում