
Մարտի 30-ին Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ։ Մարտի 15-ից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը:
«Միասնություն» կուսակցությունների դաշինքը, որի կազմում «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններն են, լուսանկարներ է հրապարակել քարոզարշավից։
«Քարոզարշավի այսօրվա կանգառը Այգեկ գյուղն էր։ Հերթական հանդիպումն անցավ ջերմ միջավայրում։ Ինչպես Այգեկի, այնպես էլ մյուս գյուղերի խնդիրների լուծումները կգտնեք մեր նախընտրական ծրագրում, որոնք շատ արագ իրականություն են դառնալու»,- նշված է լուսանկարներին կից։






