Թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Ջրարբի գյուղի բնակիչ 34-ամյա երիտասարդը տանն ապօրինի պահում է մարիխուանա:

Տեղեկությունը ստուգելուց հետո փետրվարի 26-ին իրավապահներն այցելեցին երիտասարդին: Քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ժամանակ երիտասարդը ներկայացրեց մարիխուանայի նմանվող զանգվածով պոլիէթիլենային երկու փաթեթ` ընդհանուր 34 գրամ քաշով:

Երիտասարդը հայտնեց, որ կանեփն ինքն է քաղել գյուղի մոտակայքի վայրաճ թփերից` անձնական օգտագործման համար:

Նման մի տեղեկություն էլ Վաղարշապատի համայնքային ոստիկանները ստացել էին Արշալույս գյուղի բնակիչ 39-ամյա տղամարդու վերաբերյալ: Մարտի 5-ին, ստուգման նպատակով, իրավապահներն այցելել են տղամարդուն: Նա ընդունել է, որ պահում է մարիխուանա:

Քրեական վարույթի շրջանակում նույն օրը կատարված զննության ընթացքում 39-ամյա տանտերը ներկայացրել է մարիխուանայի նմանվող մոտ 35 գրամ զանգվածով փաթեթ: Ըստ նրա` կանեփն ինքն է աճեցրել ու մշակել` անձնական օգտագործման համար:

Թմրամոլության և անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարը շարունակվում է:




Լրահոս