Դեսպանին արտաքսել են՝ Դոնալդ Թրամփի հանդեպ ատելության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ից արտաքսվում է Հարավային Աֆրիկայի դեսպան Էբրահիմ Ռասուլին՝ նրան մեղադրելով ԱՄՆ եւ նախագահ Դոնալդ Թրամփի հանդեպ ունեցած ատելության մեջ։

«Մենք խոսելու բան չունենք եւ դրա համար էլ նա հայտարարվում է «անցանկալի անձ»»,- իր սոցկայքի էջում գրել է Պետքարտուղար Ռուբիոն՝ դեսպան Ռասուլին մեղադրելով «ռասայական խտրականություն հրահրման մեջ»։
Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում այս որոշմանը արձագանքել են շատ կտրուկ։

ՀԱՀ նախագահի գրասենյակը հայտարարել է, որ դեսպանի արտաքսումը չափազանց ափսոսալի է եւ հորդորել են Միացյալ Նահանգներին պահպանել դիվանագիտական էթիկետը՝ երկու երկրների հարաբերություններում։

 




Լրահոս