
Մեքսիկայում ընթացող Միջխորհրդարանական միության կին խորհրդարանականների առաջին գլոբալ համաժողովի շրջանակում ԱԺ ՔՊ պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը մարտի 14-ին հանդիպել է Թուրքիայի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Ասուման Էրդողանի եւ պատվիրակության անդամ Մեվլութ Կարակայայի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ձեւաչափերում խորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունները, տարածաշրջանային խնդիրները, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող այլ հարցեր: