Կառավարության դիմաց բողոքի ակցիա է լինելու․ ովքե՞ր են և ի՞նչ են պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ժամը 13։00-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց տեղի կունենա հերթական բողոքի ակցիան։ Այս անգամ հերթը բանկային համակարգում առկա զեղծարարություններինն է։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ բողոքի ակցիայի ընթացքում ներկայացվելու է քաղաքացիների արդարացի պահանջն ու անհանգստությունները, որոնք կապված են բանկային համակարգում տեղի ունեցող կիբերհանցագործությունների, զեղծարարությունների և անմեղ քաղաքացիների հանդեպ բանկերի կողմից դրսևորվող անհիմն պահանջների հետ։

Բողոքի ակցիայի մասնակիցների պահանջն այն է, որ ՀՀ վարչապետը հանդիպի իրենց հետ և ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը ստեղծված խնդիրների համակարգային լուծման համար։

Հավելենք նաև, որ բողոքի ակցիայի մասնակիցների պահանջները այսքանով չեն սահմանափակվում։ Բացի վարչապետի հետ հանդիպումից բողոքի ակցիայի մասնակիցները պահանջելու են նաև, որ ապահովվի արդարություն բանկային ոլորտում և պետության կողմից երաշխավորում՝ քաղաքացիների ֆինանսական անվտանգության պաշտպանման համար։

Աննա Սրապիոնյան




Լրահոս