ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միհրան Պողոսյանի քեռու որդին արտոնյալ պայմաններում է աշխատում․ ինչու է ընկել դատարանի դռները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միհրան Պողոսյանի քեռու որդին դատարանի դռներն է ընկել: «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի սեփականատերը, որը ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու որդին է 8 հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարանն ընդդեմ ՀՀ կադաստի կոմիտեի ու պահանջում է, որ Թիվ 02-040-0303-0010 կադաստրային ծածկագրով հողամասի նկատմամբ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲ ընկերության սեփականության իրավուքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնի:
Ասել է, թե Ապարանի Եղիպատրուշ համայնքում «Մայլեռ» լեռնադահուկային հանգստավայրը գործում է, եւ սեփականատերեը հանգստավայրը ցանկանում են սեփականաշնորհել ու Կադաստրի կոմիտեն գրանցումը չի իրականացնում:

Նշենք, որ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ»-ի իրական շահառուն, հիշեցնենք, Տիգրան Հարությունյանն է՝ «Միկշին» ՍՊԸ-ի սեփականատերը, հետախուզման մեջ գտնող ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխայիլ Հարությունյանի որդին, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի եղբայրը։ 2021 թվականից մինչ օրս ընկերությունը Կառավարությունից մի քանի անգամ աջակցություն է ստացել։

Ուշագրավ իրավիճակ է այն առումով, որ մինչ Միհրան Պողոսյանը ՀՀ իշխանությունների դեմ է պայքարում, վերջինիս քեռու որդին արտոնյալ պայմաներում հողի սեփականատեր է ցանկանում դառնալ։

Քնար Մանուկյան

Մանրմասները՝ տեսանյութում․




Լրահոս