Թուրքիայի ԿԸՀ-ն մերժել է ընդդիմության բողոքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի ԿԸՀ-ի կոլեգիան ձայների մեծամասնութամբ մերժել է ընդդիմադիր Ժողովրդավարական-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) պահանջը Անկարայի քաղաքագլխի ընտրությունների արդյունքները չեղյալ ճանաչելու մասին. հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Կուսակցության անդամները և նրա թեկնածու Մանսուր Յավաշեմը դիմել էին ԿԸՀ ապրիլի 5-ին:

ԺՀԿ-ն գտնում է, որ ձայների հաշվարկը ճիշտ չի կատարվել, իսկ ընտրություններն անցել են խախտումներով:

Մարտի 30-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների նախնական տվյալներով՝ Թուրքիայի մայրաքաղաքում հաղթել էր իշխող կուսակցության ներկայացուցիչ, գործող քաղաքագլուխ Մելիխ Գեկչեկը, որի օգտին տրվել էր ձայների 44,6%-ը: Յավոշը ստացել էր ընտրողնեի 43,8%-ի աջակցությունը: 0,8 %-ի տարբերությունը ընդդիմությունը համարում է որոշակի խարդախ գործողությունների արդյունք:




Լրահոս