
Քաղաքական ֆինանսավորման ոլորտում իրավախախտումների վաղեմության ժամկետը պետք է 1 տարուց դարձնել 2 տարի: «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում համապատասխան փոփոխության նախագիծ է ներկայացրել արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը՝ Գործադիրի այսօրվա նիստում:
Հիմնավորման մեջ նշվում է, որ փոփոխությունը պայմանավորված է ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի առջեւ Հայաստանի պարտավորություններով եւ կապված է նման խախտումների բացահայտման բարդությունների հետ:
Հետեւաբար, եթե ավելի քան մեկ տարի անց քաղաքական կուսակցության կողմից իրավախախտում արձանագրեն ոչ պետական մարմինները, օրինակ՝ լրատվամիջոցները կամ մրցակից կուսակցությունները, նրանց ազդանշանները անհրաժեշտ կլինի ընդունել դիտարկման: