Ջոն Քենեդիի սպանության վերաբերյալ շուրջ 80 հազար էջ փաստաթղթեր կհրապարակվեն. Թրամփ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ  Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մարտի 18-ին կհրապարակվեն ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության վերաբերյալ շուրջ 80 հազար էջ նյութեր։

«Նախընտրական արշավի ժամանակ ես ասել եմ, որ կհրապարակեմ դրանք: Եվ ես խոսքի տեր մարդ եմ, ուստի դուք վաղը կստանաք Քենեդիի վերաբերյալ փաստաթղթերը։ Դրանք շատ էջեր են: Մոտ 80 հազար էջ», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Թրամփը Վաշինգտոնի Ջոն Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոն այցելության ժամանակ:

Հունվարի 23-ին Թրամփը ստորագրել է հրամանագիր  Ջոն Քենեդիի և խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտին Լյութեր Քինգի սպանությունների վերաբերյալ գաղտնի նյութերի հրապարակման մասին։




Լրահոս