
Բուլղարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների երկար սպասված ավարտը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Բուլղարիայի ԱԳՆ-ն սոցցանցի X հարթակում։
«Բուլղարիան ակնկալում է, որ երկու կողմերն էլ շուտով կստորագրեն և կվավերացնեն համաձայնագիրը»,- նշված է հաղորդագրության մեջ։