Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի մայրցամաքի հերթական առաջնությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հրապարակել է 2025 թ. Եվրոպայի առաջնության մասնակից թիմերի նախնական հայտացուցակները։ Հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները ներկայացված են 17 մասնակցով։

Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը և կպայքարի 8-րդ տիտղոսի համար։

Արմեն Բաբալարյանի գլխավորած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում են՝

Մանվել Խաչատրյանը (55 կգ), Կարապետ Մանվելյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Կարեն Խաչատրյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Դավիթ Օվասափյանը (130 կգ):

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ամբողջական կազմով չի հայտավորվել ԵԱ-ին։

Առաջնությանը կմասնակցեն Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ), Հայկ Պապիկյանը (79 կգ) եւ Գուրգեն Սիմոնյանը (97 կգ):

Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ապրիլի 7-13-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում։




Լրահոս