Հայտնի են Հայաստան-Վրաստան խաղի մրցավարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Ազգերի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի Հայաստան-Վրաստան առաջին խաղի մրցավարական անձնակազմը:

Հանդիպման մրցավար է նշանակվել ռումինացի Ռադու Պետրեսկուն: Եզրերում նրան կօգնեն Ռադու Գինգուլյակը և Միրչա Միխայիլ Գրիգորիուն, չորրորդ պաշտոնյան Անդրեյ Չիվուլետեն է:

VAR համակարգի պատասխանատուն իտալացի Ալեսանդրո Դի Պաոլոն է, իսկ նրա օգնականը՝ Ֆեդերիկո Լա Պենան:

Պետրեսկուն նախկինում սպասարկել է Հայաստանի հավաքականի մեկ խաղ, որտեղ Կապառոսի գլխավորած թիմը 2022 թվականին Երևանում 1:0 հաշվով հաղթել է Իռլանդիայի հավաքականին:

Վրաստանի հավաքականի մասնակցությամբ Պետրեսկուն սպասարկել է 2 հանդիպում, որոնցում վրացիները 1:2 հաշվով պարտվել են Իսպանիայի թիմին և 1:1 հաշիվը գրանցել Անդորրայի հավաքականի հետ խաղում:




Լրահոս