ԱՄՆ-ը Մասկի նախաձեռնությամբ ցանկանում է պատժամիջոցներ կիրառել Բրազիլիայի դեմ. Metrópoles

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է պատժամիջոցներ կիրառել Բրազիլիայի Դաշնային Գերագույն դատարանի մի շարք դատավորների դեմ, ովքեր 2024 թվականին ժամանակավորապես արգելել են X-ի աշխատանքը հարավամերիկյան հանրապետության տարածքում։ Սահմանափակիչ միջոցների ներդրման գլխավոր նախաձեռնողը սոցցանցի սեփականատեր Իլոն Մասկն է, հայտնում է բրազիլական Metrópoles պորտալը։

Սպիտակ տունը մտադիր է Պետդեպարտամենտին 120 օրվա ընթացքում կարգադրել կազմել բոլոր դատավորների ցուցակը, ովքեր աջակցել են Բրազիլիայում X-ի աշխատանքի սահմանափակմանը։

ԱՄՆ իշխանությունները նաև ցանկանում են պատրաստել հնարավոր սահմանափակումների ցանկը, որոնք հետագայում կկիրառվեն այդ անձանց վրա։

2024 թվականի ապրիլին X-ի ղեկավարությունն արդեն հայտնել էր, որ գաղտնի հրամանագիր է ստացել դի Մորաիսից, որը ներկայացուցչության իրավախորհրդատուին սպառնացել է ձերբակալությամբ, եթե նա չկատարի որոշ հաշիվների արգելափակման հրամանը։




Լրահոս