
Տաջիկստանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը՝ հայտարարել են երկրի արտաքին գործերի նախարարությունից:
«Համոզված ենք, որ փաստաթղթի շուտափույթ իրավական ամրագրումը կարևոր քայլ կդառնա ադրբեջանա-հայկական հարաբերությունների լիարժեք կարգավորման ճանապարհին, կնպաստի Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը»,- նշված է հայտարարության մեջ: