Վերջին մի քանի օրերի ընթացքում ադրբեջանական կողմը սկսել է պարբերաբար խախտել հրադադարի ռեժիմը: Նույնիսկ անցած գիշեր անընդմեջ կրակոցներ են արձակվել սահմանին:
ՀԱՐՑ. Ըստ Ձեզ` ինչո՞վ է պայմանավորված, որ ադրբեջանական կողմը վերջին մի քանի օրերի ընթացքում պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Իրենք արդեն հրադադարի խախտումները դարձրել են սովորություն: Ես կարծում եմ, որ նրանք ամեն դեպքում փորձում են հաստատել այն փաստը, որ իրենք ուժեղ են ու վճռական են տրամադրված, եւ ցանկացած պահի կարող են պատերազմ սկսել: Իսկ երկրորդ խնդիրն այն է, որ Ադրբեջանը փորձում է օգտվել բոլոր հնարավոր միջոցներից, որ բանակցությունները դուրս բերեն Մինսկի կոնտեքստից եւ տեղափոխեն ՄԱԿ, որովհետեւ արդեն իսկ հասկանալի է, որ նրանք, դառնալով ՄԱԿ-ի միջպետական անդամ, ավելի շատ հնարավորություն կունենան իրենց նպատակին հասնելու համար:
Հայաստանի դեմոկրատական
կուսակցության նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Կարող եմ փաստել, որ Ադրբեջանի մտադրությունները չեն փոխվել: Նրանք միշտ էլ նախաձեռնել են սադրիչ գործողություններ ներքաղաքական կամ արտաքին քաղաքական շարժառիթներով: Եւ իրենց նպատակներին հասնելու համար պատրաստ են դիմել նման քայլերի` ապացուցելու, որ իրենք միշտ արթուն ու պատրաստ են պատերազմի: Որպես ռազմական փորձագետ` պետք է ասեմ, որ այն երկրները, որոնք պատրաստվում են պատերազմի, այսպիսի աղմուկով չեն գործում: Սա պարզապես իմիտացիա է, որով փորձում են ազդել մեզ վրա, առավել եւս, որ սկսվել է աշնանային զորահավաքը: Այսինքն` իրենց էսպիսի քայլերով փորձում են վախի մեջ պահել մեզ: Ու պետք է ցավով ասեմ, որ մեզ մոտ դեռ կան այնպիսի մարդիկ, ովքեր չեն հասկանում, որ մենք փաստացի պատերազի մեջ ենք ոչ միայն սահմանի վրա, այլ ամենուր:
ռազմական փորձագետ
ՊԱՏԱՍԽԱՆ. Դա Իլհամ Ալիեւի քաղաքականության ինտենսիվացում է: Չի փոխվել ոչ մի քաղաքականություն: Պարզապես նա այդ քաղաքականությունն ավելի ինտենսիվ է իրականացնում: Չեմ կարող չասել, որ այդ ամենը տեղի է ունենում Արեւմուտքի համապատասխան մարմինների լռության պայմաններում, որն էլ ավելի է խրախուսում Ադրբեջանին:
ԱԺ «Ժառանգություն»
խմբակցության անդամ
Պատրաստեց ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ