Ոչ թե անձի, այլ կուրսի փոփոխություն է անհրաժեշտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի հետ այսօր կայանալիք քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում կայանալիք հանդիպմանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կներկայացնի երկրի ապագայի վերաբերյալ իր պատկերացումներն ու մոտեցումները: Armlur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Կներկայացնենք ապագա կառավարության և կառավարման համակարգի մեր տեսլականը` շեշտելով, որ երկրի առջև ծառացած քաղաքական, սոցիալական ու տնտեսական խնդիրների կարգավորման համար ոչ թե անձի, այլ կուրսի փոփոխություն է անհրաժեշտ»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ իրենք վերոնշյալ բոլոր խնդիրների համար այլընտրանքային մոտեցումների մշակված ծրագիր ունեն:

Ամփոփելով` Միքայել Մելքումյանը նշեց, որ վարչապետը պետք է գործընթացների վրա վճռական ազդեցություն ունեցող անձ լինի:

«Սակայն բոլորի համար էլ պարզ է, որ կառավարությունը չէր կատարում 5-ամյա գործունեության ծրագիրը»,- նշեց խորհրդարանականը:

Անի Ղազարյան




Լրահոս