4 անշարժ գույք, 7,5 մլն եկամուտ․ ի՞նչ ունեցվածք ունի Գյումրու համայնքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

4 անգամ Գյումրու  համայնքապետ եղած Վարդան Ղուկասյանը, ով առաջին անգամ համայնքապետ է եղել 1999 թվականին, ապա 2002, 2005 եւ 2008 թվականներին վերընտրվել է Գյումրու քաղաքապետ:

Նա 2018 թվականի դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել ԲՀԿ ցուցակով։

Վարդան Ղուկասյանը վերջին անգամ հայտարարագիր է ներկայացրել 2021 թվականի սեպտեմբերի 29-ին, երբ դադարել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր լինել։

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Ղուկասյանը հայտարարագրել է Գյումրիում գտնվող 4 անշարժ գույք՝ 1 անհատական բնակելի տուն, հասարակական նշանակության շինություն, 2 հողամաս, որոնք համապատասխանաբար ձեռք են բերվել 2009, 2002, 2006 թվականներին։

Ղուկասյանը հայտարարագրել է տրանսպորտի միջոց BMW և Mitsubishi մակնիշի, որոնք ձեռք են բերվել 2007 և 2019 թվականներին։

Բանկային հաշիվների մնացորդները պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ կազմել է 850 հազար դրամ։

Կանխիկ դրամական միջոցները կազմել են 280 հազար դրամ։

Վարդան Ղուկասյանը մինչ պաշտոնը դադարեցնելու օրը ստացել է 7 մլն 471 հազար 990 դրամ, որից 4 մլն 371 հազար դրամը ստացել է աշխատանքի վարձատրություն ՀՀ Ազգային ժողովից։

«Ալեքպոլ» ՍՊԸ-ից նա ստացել է 2,4 մլն դրամ, որպես մասնաբաժնի դիմաց ստացված եկամուտ, իսկ 700 հազար դրամ Ղուկասյանը ստացել է Կարեն Մովսիսյան Ա/Ձ վարձակալության դիմաց։

Վարդան Ղուկասյանը Գյումրու ՏԻՄ ընտրություններին գլխավորում է «Հայաստանի կոմունիստական կուսակցության» ցանկը։

Էմմա Միքայելյան




Լրահոս