
Այսօր նշվում է հաճախորդների միջազգաին օրը, որն արդեն իսկ հետաքրքրություն է առաջացնում, թե ինչո՞ւ կա նման տոն։
ArmLur.am-ը տեղեկացավ, որը տոնը առաջին անգամ նշվել է 2010 թվականի մարտի 19-ին։
Տոնի նախաձեռնողներն են Ռուսաստանի և Լիտվայի ձեռներեցները: Ավելի ուշ նրանց միացել են նաև Եվրոպայի և Ամերիկայի մեծ ու փոքր առևտրի կենտրոններ: Տոնը շատ արագ տարածվել է ամբողջ աշխարհում։
Տոնի նպատակը նոր հաճախորդների ներգրավումն ու մշտական հաճախորդների խրախուսումն է:
Իհարկե այս ամենին կարելի է տալ մարկետինգային քայլի հրաշալի որակավորում, քանի որ յուրաքանչյուր բիզնես ունի իր հաճախորդը և վերջիններիս շնորհակալություն հայտնելու տարբերակները իրենք են ընտրում։
Շնորհակալություն հայտնելու տարբերակները շատ են։ Որոշ բիզնեսմեններ իրենց շնորհակալությունը հայտնում են փոքրիկ նվերի, զեղչերի, տոնական միջոցառումների միջոցով։
Նշենք, որ տոնի նպատակը ապրանքներ արտադրողների եւ տարբեր ոլորտներում ծառայությունների համար նոր հաճախորդների գրավումն է եւ հին հաճախորդների խրախուսումը։
Աննա Սրապիոնյան