
Մարտի 20-ը մի շարք տոների օր է։ Օրինակ մարտի 20-ին է նշվում Ճնճղուկների միջազգային օրը։
Անվանումն արդեն իսկ հետաքրքիր է։ Ամբողջ աշխարհը վերևից տեսնողների համար մարդիկ պարզապես արագաշարժ, որոշակի նպատակային շարժումներ կատարող մարմիններ են։
Բնության օղակներից մեկը հանդիսացող փոքրիկ արարածները վերջին տարիներին զգալիորեն պակասել են, ինչն իհարկե ցավալի է։
Ճնճղուկների միջազգային օրը առաջին անգամ նշվել է 2010 թվականի մարտի 19-ին։
1958-ին Չինաստանում՝ Մաո Ցզեդունի հրամանով սկսվեց պայքար գյուղատնտեսական վնասատուների դեմ: Առաջին թշնամիները ճնճղուկներն էին, քանի որ սնվում էին հացահատիկով եւ փչացնում բերքը: Ոչնչացվեց 2 մլրդ ճնճղուկ մեկ տարվա ընթացքում… մեկ տարի անց բերքի վիճակն ավելի լավ չէր, այն սկսեցին ոչնչացնել թրթուռները, որոնց թվաքանակը նախկինում կարգավորվում էր ճնճղուկների շնորհիվ: Արդյունքում սովից մահացավ 20 մլն մարդ: Իշխանությունը ստիպված էր ճնճղուկ բերել այլ երկրներից:
Նշենք, որ Հայաստանում կա 6 տեսակի ճնճղուկ։ Այս օրը նշվում է ամբողջ աշխարհում՝ ընդգծելով ճնճղուկների պահպանության կարևորությունը։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրվան ընդառաջ աշխարհի տարբեր վայրերում կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ, ինչպիսիք են՝ տեղեկատվական արշավները, սեմինարներն ու կրթական ծրագրերը, թռչունների կերակրման արշավները, ֆոտոմրցույթները և այլն։
Աննա Սրապիոնյան