Երջանկության միջազգային օրն է․ երջանիկ երկրների ցուցակում ո՞ր հորիզոնականում է Հայաստանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երջանկություն ասվածը հարաբերական հասկացություն է։ Շատերի համար երջանկությունը հաջողության, սիրո, նյութական հաջողությունների մեջ է, իսկ շատերի համար էլ՝ պահերի, հոգեկան խաղաղության, կյանքի իմաստը գտնելն է։

Այսօր երջանկության միջազգային օրն է։ ՄԱԿ-ի որոշմամբ 2012 թվականից մարտի 20-ը նշվում է որպես երջանկության միջազգային օր։ Օրվա կարևորությունն ու նպատակը կայանում է նրանում, որ պետք է պաշտպանվի այն գաղափարը, որ երջանկության ձգտումը համամարդկային զգացում է, և այն մարդկության հիմնական նպատակներից մեկն է։

ՄԱԿ-ը անգամ կոչ ունի երիտասարդների համար, այն է՝ ջանքեր գործադրել յուրաքանչյուր մարդու բարեկեցության ու բարելավման ուղղությամբ։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՄԱԿ-ը անդամ երկրներին, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին և քաղաքացիական հասարակություններին առաջարկում է տոնը նշել կրթական, քարոզչական և նման այլ ծրագրերով՝ ինչպես նաև այլ լուսավորչական միջոցառումներ կազմակերպելով։

Նշենք, որ աշխարհի 140 ամենաերջանիկ երկրների ցուցակում Հայաստանի Հանրապետությունը 73-րդ տեղում է։ «The Happy Planet Index (HPI)» ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքներով Հայաստանի երջանկության ցուցանիշը կազմում է 25.7։

HPI­-ն, հանդիսանալով կայուն բարեկեցության չափման աշխարհի առաջատար ծրագիր, ցույց է տալիս, թե աշխարհի երկրները որքանով կարող են երկար, երջանիկ և կայուն կյանք ապահովել իրենց բնակիչների համար։ Երկրների դասակարգման ցուցանիշը կազմվում է՝ հիմնվելով երեք չափանիշերի վրա.

1․ բնակիչների կյանքի սպասվելիք միջին տևողություն

2․ բարեկեցություն

3․ էկոլոգիական «հետք»։

Պետք է հիշել, որ երջանկությունը հաճախ ոչ թե նպատակ է, այլ՝ ընթացք, կապված մեր վերաբերմունքի և ընկալման հետ։ Երբ մենք կենտրոնանում ենք ներկայով ապրելուն և գնահատելուն, երջանկությունն ինքնին ավելի հասանելի է դառնում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս