Քիչ առաջ ավարտվել է “”Հանրապետական կուսակցությունը”” գործադիր մարմնի և խորհրդի նիստը, որի ժամանակ ՀՀ նախագահ, կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի թեկնածությունը։ Այս մասին հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նրա տեղեկացմամբ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է հենց իր՝ Շարմազանովի թեկնածությունը։ “”Քանի որ Սամվել Նիկոյանը ԱԺ փոխնախագահն էր և ԱԺ նախագահի պաշտոնում նրա առաջադրմամբ ԱԺ փոխնախագահի պաշտոնը թափուր է մնում, Սերժ Սարգսյանն առաջարկեց այդ պաշտոնում Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը։ Իսկ քանի որ Էդուարդ Շարմազանովը ԱԺ “”ՀՀԿ”” խմբակցության քարտուղարն է, խմբակցության քարտուղարի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրեց Գագիկ Մելիքյանի թեկնածությունը””,- մեզ հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահի թեկնածուն։ Նա նաև տեղեկացրեց, որ կուսակցության ղեկավարի բոլոր առաջարկները կուսակցությունը ընդունել է միաձայն։ Շարմազանովի տեղեկացմամբ նիստի ընթացքում քննարկված հիմնական հարցերը եղել են սրանք։
Հայտնի են ԱԺ նախագահի և փոխնախագահի թեկնածուների անունները
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ