ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սմարթ ժամացույցներ՝ հատուկ երեխաների համար․ ի՞նչ ֆունկցիաներ է կատարելու այն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

21-րդ դարը համարվում է նաև տեխնկայի դարաշրջան և այդ մասին փաստում են նաև օրեցօր զարգացող, անընդհատ թարմացվող տեխնիկաները։

Xiaomi ընկերությունը հիմա էլ ուզում է գրավել մանկական գաջեթների շուկան։ Redmi Kids Smartwatch-ը բրենդի առաջին խելացի ժամացույցներն են, որոնք ստեղծվել են հատուկ երեխաների համար։ Դրանք համատեղում են օգտակար գործառույթներ, ոճային դիզայն և անվտանգություն։

Ժամացույցի գլխավոր առանձնահատկությունը 5 մեգապիքսելանոց դիմային տեսախցիկն է, որը հնարավորություն է տալիս կատարել վիդեոզանգեր, իսկ 4G կապի շնորհիվ երեխաները ցանկացած պահի կարող են կապ հաստատել ծնողների հետ, իսկ մեծահասակները՝ տեսնել, թե ինչ է կատարվում նրանց շրջապատում։

Սարքը միանգամից օգտագործում է մի քանի տեխնոլոգիաներ՝ GPS, , Wi-Fi, ինչպես նաև AI ալգորիթմներ, որպեսզի ծնողները միշտ իմանան, թե որտեղ է գտնվում իրենց երեխան։

Ժամացույցն ունի հատուկ երեխաների համար նախատեսված WeChat տարբերակ, ինչպես նաև կախվածությունից պաշտպանող ռեժիմներ, որոնք թույլ են տալիս սահմանափակել օգտագործման ժամանակը և կանխել գաջեթից չափազանց կախվածությունը։

Ժամացույցն ունի ֆիթնես գործառույթներ, որոնք հետևում են ֆիզիկական ակտիվությանը, ինչպես նաև կրթական հավելվածներ, որոնք օգնում են երեխաներին սովորել խաղային ձևաչափով։

Հավելենք, որ սմարթ ժամացույցի արժեքը մոտ 69 դոլար է լինելու, իսկ ժամացույցը Չինաստանի վաճառասրահներում է լինելու մարտի 24-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս