Կարմիր Խաչը` Արսեն Խոջոյանի հայրենադարձման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո Հայաստան հայրենադարձվեց հայաստանցի քաղաքացիական անձը, որը նախկինում ազատազրկման մեջ էր գտնվում Բաքվում։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի փոխանցմամբ, անձը հանձնվեց հայաստանյան պաշտոնյաների խնամքին ադրբեջանական Ղազախ եւ հայկական Իջեւան քաղաքների միջեւ անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։

Մինչ հայրենադարձումը ԿԽՄԿ-ի պատվիրակներն այցելել են Հայաստանի քաղաքացուն՝ ազատազրկման պայմանները եւ նրա հանդեպ վերաբերմունքը գնահատելու նպատակով։ Կազմակերպության ներկայացուցիչները նաեւ կապ են պահպանել Հայաստանում նրա ընտանիքի հետ։

Գործելով որպես չեզոք միջնորդ եւ իր հանձնագրին համաձայն՝ ԿԽՄԿ-ն աջակցել է քաղաքացիական անձի հայրենադարձման Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունների համատեղ գործողությանը։

Նախքան գործողության իրականացումը՝ անձը հավաստիացրել էր ԿԽՄԿ-ին, որ վերադառնում է հայրենիք իր հոժար կամքով։

Հիմնվելով Ժնեւյան կոնվենցիաներով սահմանված իր հանձնագրին՝ ԿԽՄԿ-ն գործում է տարածաշրջանում 1992 թվականից ի վեր՝ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված։




Լրահոս