
Այսօր՝ մարտի 19-ին, Փարաքար համայնքում շարունակվել է համայնքի ղեկավարի ընտրությունների քարոզարշավի 5-րդ օրը։
«Միասնություն» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանը լուսանկարներ է հրապարակել և կից գրել․
«Ներհամայնքային փողոցների բարեկարգում, խմելու և ոռոգման ջրերի համակարգերի վերանորոգում։ Այս և բազմաթիվ խնդիրներ հատուկ են ինչպես Նորակերտին, այնպես էլ համայնքի մյուս բնակավայրերին։
Բոլոր խնդիրների արագ և որակյալ լուծումը լինելու է մեր թիմի առաջնահերթությունը։ Միասնությունը հաղթելու է»։




