
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի կարգադրություն է ստորագրել «Ադրբեջանի Հանրապետության 2025-2028 թվականների արհեստական բանականության ռազմավարությունը» հաստատելու մասին։
Այս հրամանագրի առաջնային նպատակն է արագացնել արհեստական բանականության զարգացումն Ադրբեջանում: Նախարարների կաբինետը համակարգում և վերահսկում է Ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացումը, տարին մեկ անգամ ԱՀ Նախագահին տեղեկացնում է ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների կատարման մասին և լուծում սույն հրամանից բխող այլ հարցեր: