ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալությունից հետո Ստամբուլում բազմահազարանոց բողոքի ակցիա է տեղի է ունենում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական իշխանությունները այսօր ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, որը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցն է:

Ըստ ադրբեջանական «Անադոլու» լրատվական գործակալության՝ կալանավորման հրամաններ են տրվել նաև քաղաքապետի հետ կապված մոտ 100 այլ անձանց, այդ թվում՝ նրա մամուլի խոսնակ Մուրատ Օնգունին:

Այս քայլը տեղի ունեցավ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նախնական ընտրությունների անցկացումից մի քանի օր առաջ, որտեղ ակնկալվում էր, որ Իմամօղլուն կընտրվի որպես նախագահի թեկնածու: CHP-ի առաջնորդ Օզգուր Օզելը կալանավորումն անվանել է «հեղաշրջման փորձ մեր հաջորդ նախագահի դեմ»։

Քննադատները դատապարտում են ձերբակալությունները որպես քաղաքական դրդապատճառներ և ընդդիմության նկատմամբ շարունակվող կառավարական ճնշումների մաս՝ անցյալ տարի տեղական և քաղաքապետերի ընտրություններում Էրդողանի խոշոր պարտությունից հետո:

«Ժողովրդի անունից որոշումներ կայացնելը, ժողովրդի կամքը փոխարինելու կամ դրան խոչընդոտելու համար ուժի կիրառումը հեղաշրջում է: Ներկայումս գոյություն ունի ուժ, որը թույլ չի տա ազգին որոշել հաջորդ նախագահին», – ասել է Օզելը X-ում հրապարակված գրառման մեջ:

Իմամօղլուի կալանավորումից հետո Ստամբուլի նահանգապետարանը մինչև մարտի 23-ը կասեցրեց քաղաքում ցույցեր անցկացնելու իրավունքը՝ «հասարակական կարգը պահպանելու համար»։

NetBlocks ինտերնետ դիտորդական կազմակերպության տվյալներով՝ երկրում սահմանափակվել է մուտքը X, YouTube, Instagram և TikTok։

Միևնույն ժամանակ, թուրքական լիրան իջել է ավելի քան 10 տոկոսով, դոլարի նկատմամբ վաճառվել է 40-ից բարձր, ինչը պատմության ամենացածր մակարդակն է, քանի որ Իմամօղլուի կալանավորումը վախեցրել է ներդրողներին:

Իմամօղլուն քաղաքապետ է ընտրվել 2019 թվականին և կրկին 2024 թվականին։ Հաջորդ նախագահական քվեարկությունը նախատեսված է 2028 թվականին, սակայն որոշ վերլուծաբաններ ասում են, որ Էրդողանը կարող է արտահերթ ընտրությունների կոչ անել, ինչը նրան թույլ կտա շրջանցել պաշտոնավարման սահմանափակումները:

Ավելի ուշ Իմամօղլուն կիսվել է կալանվայրից իր առաջին ուղերձով․

«Մեր ազգը անհրաժեշտ պատասխան կտա դավադրություններին, ծուղակներին, ստերին, ժողովրդի իրավունքները ոտնահարողներին և ժողովրդի կամքը գողացողներին»։

Իսկ արդեն այս րոպեներին Ստամբուլում բազմահազարանոց բողոքի ակցիա է տեղի է ունենում՝ ի աջակցություն քաղաքապետի։




Լրահոս