Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ցամաքային գործողությունները վերսկսելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի զինվորականները վերսկսել են ցամաքային գործողությունները Գազայում և վերականգնել հսկողությունը կենտրոնական հատվածում գտնվող «Նեցարիմ» միջանցքի նկատմամբ։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ուժերը թիրախային ցամաքային գործողություններ են սկսել Գազայի հատվածի կենտրոնական և հարավային մասերում՝ նպատակ ունենալով ընդլայնել անվտանգության գոտին և ստեղծել մասնակի բուֆեր հյուսիսում և հարավում: Այս գործողության շրջանակներում ուժերը կրկին վերահսկողության տակ են վերցրել տարածքները մինչև «Նեցարիմ» միջանցքի կենտրոնական հատվածը», – ասվում է հաղորդագրության մեջ։




Լրահոս