
Հայ ռազմաքաղաքական գերիները շարունակում են ապօրինաբար մնալ Բաքվի բանտերում և խոշտանգվել։
Այս առթիվ ՀՀ-ում կազմակերպվել և կազմակերպվում են բազում և տարաբնույթ ակցիաներ՝ հայ ռազմաքաղաքական գերիների շուտափույթ տունդարձի համար։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը նախորդ շաբաթ՝ մարտի 14-ին հայտարարեց, որ այսօր՝ մարտի 20-ին, ակցիա է տեղի է ունենալու ՀՀ կառավարության շենքի դիմաց։
Հավելենք, որ ArmLur.am-ի հետ զրույցներում ակցիա կազմակերպող ցանկացած ոք մշտապես նշում է, թե այս քայլը ամենափոքրն է, որը կարող են անել։
Աննա Սրապիոնյան