
Թուրք իրավապահները ձերբակալել են 37 մարդու, ովքեր կասկածվում են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման ֆոնին սոցցանցերում սադրիչ գրառումներ անելու մեջ, հայտարարել է ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի, կաշառակերության գործի շրջանակներում, չորեքշաբթի օրը հայտնել է Ստամբուլի գլխավոր դատախազությունը: Ինքը՝ քաղաքական գործիչը, հայտարարել է, որ իշխանությունների ճնշման տակ «մտադիր չէ հանձնվել»։
Ստամբուլի մի շարք կենտրոնական փողոցներում, այդ թվում՝ ոստիկանության գլխավոր շտաբի դիմաց, ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, խափանումներ են եղել սոցիալական ցանցերում։
Այս ֆոնին դոլարի փոխարժեքը թուրքական լիրայի նկատմամբ աճել է ավելի քան 10 տոկոսով՝ առաջին անգամ բարձրանալով 41 լիրայից։