Հայաստանը մի քանի օրով բացում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի շարքում ընդունել է որոշում, համաձայն որի՝ մարտի 21-31-ը Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը բացվում է՝ այդ երկրի տարածքով հումանիտար բեռներ Սիրիա ուղարկելու համար։

«Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել նաև Հայաստանի կողմից Սիրիային հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվելիք, մարդասիրական օգնության համար նախատեսված բեռները Թուրքիայի տարածքով, ցամաքային ճանապարհով տեղափոխելու անհրաժեշտությամբ»,- նշված է որոշման մեջ։




Լրահոս