Թուրքիայի նախագահը չի մասնակցի ԵՄ առաջնորդների հանդիպմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մասնակցի Եվրամիության (ԵՄ) առաջնորդների հանդիպմանը, որը կկայանա մարտի 20-ին Բրյուսելում։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականը:

«Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի Անկարա այցից հետո հավանականություն կար, որ Էրդողանը կգնար Բրյուսելում ԵՄ առաջնորդների հանդիպմանը։ Նախագահ Էրդողանը չի գնա այսօր մեկնարկող գագաթնաժողովին», – գրում է թերթը՝ հղում անելով իր աղբյուրին:

Աղբյուրի համաձայն՝ թուրք պաշտոնյաները որպես այս որոշման պատճառ նշում են եվրոպացի պաշտոնյաների կողմից «հստակության բացակայությունը»։




Լրահոս