
Եվրահանձնաժողովը հինգշաբթի հայտնել է, որ լրացուցիչ 1 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային Յոթնյակի խմբի (G7) վարկի շրջանակներում, որը մարվել է ռուսական սառեցված ինքնիշխան ակտիվներից ստացված միջոցներից, ասվում է ԵՀ-ի հայտարարության մեջ։
«Այսօր Եվրահանձնաժողովը լրացուցիչ օգնություն է հատկացրել Ուկրաինային 1 միլիարդ եվրոյի չափով »,- ասվում է փաստաթղթում։Հաղորդվում է, որ Բրյուսելի կողմից Կիևին արդեն հատկացված ընդհանուր վարկն այսպիսով կազմում է 4 միլիարդ եվրո։ Ընդհանուր առմամբ, ԵՄ-ն նախկինում պարտավորվել էր Ուկրաինային տրամադրել մոտ 18 միլիարդ եվրո վարկեր, որոնք պետք է մարվեն ռուսական ակտիվներից ստացված եկամուտներից՝ որպես G7-ի կողմից համաձայնեցված 45 միլիարդ եվրոյի վարկի մաս:
ՌԴ ԱԳՆ-ն բազմիցս գողություն է անվանել Եվրոպայում ռուսական ակտիվների սառեցումը ` նշելով, որ ԵՄ-ն թիրախավորում է ոչ միայն ֆիզիկական անձանց, այլև ռուսական պետական ակտիվները: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան կպատասխանի Արևմուտքի կողմից սառեցված ռուսական ակտիվների բռնագրավմանը։ Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնությունը նույնպես հնարավորություն ունի չվերադարձնել այն միջոցները, որոնք արևմտյան երկրները պահում էին Ռուսաստանում։