
Այսօր՝ մարտի 21-ին նշվում է դաունի համախտանիշի օրը։ Օրը նշվում է համաշխարհային մակարդակով։ Օրվա ընտրությունը պատահական չէ. 21 թիվը խորհրդանշում է 21-րդ քրոմոսոմը, որի առկայությամբ էլ պայմանավորված է համախտանիշը: Դաունի համախտանիշն առաջանում է այն ժամանակ, երբ երեխան ունի 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ մասնակի հավելյալ կրկնօրինակ՝ տրիսոմիա։
ArmLur.am-ը ներկայացնում է, թե ինչպես է առաջացել օրը, որն է օրվա իմաստը և ինչպես է այն նշվում։
Այսպիսով, տրիսոմիա 21-ի հետազոտությունների ֆրանսիական ասոցիացիան (ՏՀՖԱ), որը հիմնադրվել է 1990 թվականին, ստեղծվել է աջակցելու Դաունի համախտանիշի (Տրիսոմիա 21) մասին բժշկական և գիտական զարգացումներին։
2007-ի դեկտեմբերի 20-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ճանաչեց մարտի 21-ը որպես Դաունի համախտանիշի համաշխարհային օր։ Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան 2011-ի դեկտեմբերի 19-ին օրն ավելացրեց հիշարժան օրերի ցանկում։ 2012-ից ամեն տարի այդ օրը ՄԱԿ-ը կոչ է անում անդամ պետություններին, միջազգային և տեղական կազմակերպություններին, ինչպես նաև մասնավոր սեկտորին ուշադրություն հրավիրել Դաունի համախտանիշ ունեցող անձանց իրավունքներին։
Նշենք, որ դաունի համախտանիշը ամենատարածված գենետիկ շեղումն է, որով չնայած նրան, որ չեն վարակվում, այն հնարավոր չէ բուժել։
Այս համախտանիշն ունեցողների իմունային համակարգը թույլ է և շատ հաճախ դրա պատճառով ուղեկցող հիվանդություններ են ունենում, որոնք իրահրկե բուժել/շտկել հնարավոր է լինում։
Հետաքրքիրն այն է, որ վերջին տարիներին դաունի համախտանիշ ունեցողների կյանքի տևողությունը երկարել է և կազմում է 60 տարի։
Օրը նշելու նպատակը դաունի համախտանիշի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելն է, այդ համախտանիշով երեխաների կյանքի որակը բարելավելը։
Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին անվանում են «արև երեխաներ»։
Հետաքրքիրն այն է, որ ամեն տարի ամբողջ աշխարհում ծնվում է 3000-5000 երեխա դաունի համախտանիշով։
Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ, իրենց ընտանիքի անդամները, գործընկերները կազմակերպում և մասնակցում են հանրային տարբեր ակցիաների և միջոցառումների՝ Դաունի համախտանիշի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման համար։
Աննա Սրապիոնյան