ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 1 մլրդ դրամով կառուցված Մարգարա անցակետը կբացվի Սիրիայի համար․ հայտնի են ժամկետները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի շարքում ընդունել է որոշում, համաձայն որի՝ մարտի 21-31-ը Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը բացվում է՝ այդ երկրի տարածքով հումանիտար բեռներ Սիրիա ուղարկելու համար։

«Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել նաև Հայաստանի կողմից Սիրիային հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվելիք, մարդասիրական օգնության համար նախատեսված բեռները Թուրքիայի տարածքով, ցամաքային ճանապարհով տեղափոխելու անհրաժեշտությամբ»,- նշված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ թուրք լրագրողների համար ՀՀ-ում կազմակերպված էր եռօրյա մեդիատուր, որի շրջանակներում մարտի 13-ին լրագրողներն այցելել են Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցակետ, ինչը իհարկե շարժել է բոլորի զայրույթը։

Հավելենք նաև, որ 2022 թվականի ամռանը անցման կետը կառավարության որոշմամբ հիմնանորոգվեց, և այնտեղ սկսվեց իրականացվել մշտական ծառայություն՝ ՌԴ Սահմանապահ զորքերի ուժերով։

Վերջում նշենք, որ հայկական կողմը Մարգարայի անցակետը վերակառուցել է շուրջ 1 միլիարդ դրամով, որը կազմում է 2․553․824 ԱՄՆ դոլար։

Աննա Սրապիոնյան

Մարամասները՝ տեսանյութում․




Լրահոս