
Այսօր Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում իրար դեմ խաղալու են Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի հավաքականները։ Երկրպագուների փոխանցմամբ՝ այսօրվա խաղը բավականին թեժ մթնոլորտում է անցնելու։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր Հայաստան-Վրաստան խաղից առաջ Red Eagles-ը կազմակերպում է երկրպագուների միասնական երթ` Հանրապետության հրապարակի մետրոյի մոտից։
Նշենք, որ Սախարովի հրապարակում միավորվելու են Red Eagles-ի և FAF-ի երթերը, ինչից հետո միասին կշարժվեն դեպի Հանրապետական մարզադաշտ:
Հավելենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր ժամանելու է Երևան, որին կառավարությունում ընդունելու է Նիկոլ Փաշինյանը։
Հանդիպումից հետո 2 երկրների վարչապետերը կհետևեն Հայաստան-Վրաստան ֆուտբոլային մրցավեճին։
Խաղը սկսվելու է ժամը 21։00։
Հայ-վրացական սահմանին այս պահին հսկայական հերթ է։
Վրացի երկրպագուները շտապում են Երևան աջակցելու իրենց ազգային թիմին Ազգերի լիգայի խաղերի շրջանակում։
Մանրամասները՝ տեսանյութում․