Սարգիս Խանդանյանը սահմանին հանդիպում է առաջարկել ադրբեջանցի պաշտոնակցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել եմ հանձնաժողովների հանդիպում անցկացնել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Խանդանյանը պարզաբանել է, որ այս առաջարկն արել է, հաշվի առնելով խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը։

«Կարևորելով մեր դերը՝ որպես ուղղակիորեն ժողովրդի կողմից ընտրված և նրանց շահերը պաշտպանելու պատասխանատվություն ստանձնած խորհրդարանականներ, մենք գիտակցում ենք, որ համաձայնագիրը ստորագրվելուց հետո պետք է վավերացվի երկու երկրների խորհրդարանների կողմից։ Որպես Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ` ես առաջարկել եմ իմ պաշտոնակցին՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի արտաքին և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեյիդովին, մեր գլխավորած հանձնաժողովների համատեղ հանդիպում անցկացնել»,- գրել է Խանդանյանը։

Խանդանյանը հույս է հայտնել, որ Միլի Մեջլիսի պաշտոնակիցը դրական կարձագանքի իր առաջարկին, և կկարողանան համաձայնեցնել հանդիպման օրը, վայրը և այլ անհրաժեշտ մանրամասները։ Որպես առաջին հանդիպման վայր Խանդանյանն առաջարկել է դիտարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին գտնվող չեզոք տեղանք։




Լրահոս