Իրանն առաջիկա օրերին կպատասխանի Թրամփի նամակին. Արաղչի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեհրանն առաջիկա օրերին համապատասխան խողովակներով կպատասխանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ելույթ ունենալով Իրանի ազգային հեռուստատեսության եթերում:

Նա նշել է, որ նամակն ավելի շատ սպառնալիքներ է պարունակում, քան ենթադրյալ օգուտներ։ Արաղչիի խոսքով՝ Իրանի «քաղաքականությունը հստակ է, առայժմ ուղիղ բանակցություններ չեն կարող լինել». Թեհրանը մերժում է Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցությունները սպառնալիքների և առավելագույն ճնշման ներքո։ Արտգործնախարարը նաև ընդգծել է, որ բանակցությունները պետք է ընթանան հավասար պայմաններով։

Արաղչին նաև ասել է, որ Իրանը նախորդ բանակցությունների տարբեր փուլերում անուղղակիորեն բանակցություններ է վարել եվրոպական երեք երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ միջուկային համաձայնագրի (ԳՀՀԾ) վերածննդի շուրջ՝ մատնանշելով, որ Իրանը ներկայում բանակցություններ է վարում նաև Ռուսաստանի և Չինաստանի հետ՝ քննարկելով միջուկային համաձայնագրի հարցը։




Լրահոս