Ռուսաստանի ընտրանին խոշոր հաշվով հաղթել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 174-րդ տեղը զբաղեցնող հավաքականին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի ազգային հավաքականը Մոսկվայում ընկերական հանդիպում է անցկացրել Գրենադայի ընտրանու հետ և հաղթել 5-0 հաշվով։ Նշենք, որ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում այդ երկիրը զբաղեցնում է 174-րդ տեղը։

Վալերի Կարպինի գլխավորած թիմից աչքի են ընկել Արտյոմ Ձյուբան, Դանիլ Պրուցևը, Արսեն Ադամովը, Զելիմխան Բակաևն ու Դանիիլ Ֆոմինը։

Ձյուբան դարպասի գրավումից հետո դարձել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր ռմբարկուն և շրջանցել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ու «Սևիլիայի» նախկին հարձակվող Ալեքսանդր Կերժակովին։

36-ամյա Ձյուբան ազգային թիմում 57 խաղում խփել է 31 գոլ։

Ռուսաստանի հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի մարտի 25-ին՝ մրցելով Զիմբաբվեի թիմի դեմ։




Լրահոս