Սրբուհի Գալյանը մեկ օրով արձակուրդ է մեկնում. Նրան կփոխարինի փոխնախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է ուղարկել արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

  1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 1 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի մարտի 24-ին:
  2. Սրբուհի Գալյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը:




Լրահոս