
ՌԴ պատվիրակությունը շտապ լքում է ԵԽԽՎ նիստը` իր լիազորությունների սահմանափակման պատճառով՝ հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Ինչպես հայտարարել է պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը՝ պատվիրակությունը կդիտարկի նաև ԵԽԽՎ-ում իր հետագա աշխատանքի հարցը:
«Մեր ներկայությունն այստեղ մեր կամավոր ընտրությունն է, սակայն այդ ընտրությունը կարող է փոփոխվել», – ասել է ռուսաստանյան պատվիրակության ղեկավարը: