Մբապեն աջակցել է իր թիմակից Ադրիեն Ռաբիոյին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն աջակցել է Ֆրանսիայի հավաքականում իր թիմակից Ադրիեն Ռաբիոյին:

Լիգա 1-ի 26-րդ տուրի ՊՍԺ – «Մարսել» խաղում փարիզյան թիմի երկրպագուները վիրավորական պաստառներ էին պարզել թիմի նախկին խաղացող Ռաբիոյի ու նրա մոր հասցեին:

«Ես խոսել եմ Ադրիենի հետ, նա ծանր է տանում այդ միջադեպը: Քչերը գիտեն, թե ինչ է ապրումների մասին է խոսքը: Նման բան «Լիոնում» տեղի էր ունեցել Բրեդլի Բարկոլայի հետ:

Չեմ հասկանում, թե մարդիկ ինչու են վիրավորում ընտանիքներին: Դա շատ տգեղ է: Եթե դուք վատ հոդված գրեք, ապա ես չեմ խոսի ձեր հոր կամ դստեր մասին: Կան սահմաններ, որոնք չի կարելի անցնել», – 26-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը:

Մբապեն ու Ռաբիոն 2 տարի միասին հանդես են եկել նաև ՊՍԺ-ի կազմում:




Լրահոս