Մամուլը թելադրում է «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ին՝ հարգել մասնագետների կարծիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրեթե մեկ տարի է անդադար բարձրաձայնում է խնդիրներ, որոնք քաղաքային իշխանությունները նաև կառավարությունն առհամարհում են։

Այս խնդիրներից են, օրինակ՝ Կոմիտասի շուկայի սեփականաշնորհման և հյուրանոցային համալիրի կառուցման գործընթացը, «Կասկադի» կիսատ մնացած հատվածի կառուցումը, «Կասկադ»  համալիրի կառուցման մասին առանց հանրային քննարկումների ընդունած նախագծերը։
Օրերս էլ անդրադարձել էինք, որ «Կասկադ»-ի վերակառուցման՝ ՔՊ-ամերձ գործարարի ծրագիրը խախտումներ ունի։ Մասնավորապես պարզել էինք, որ Ճարտարապետների պալատը հայտարարել է, որ ««Կասկադ» համալիրը հանդիսանում է Երևանի ճարտարապետական ժառանգության բացառիկ նմուշներից մեկը։ Այն Երևանի քաղաքաստեղծ հանգույցներից է և, որպես քաղաքային դոմինանտ կառույց, ամբողջ քաղաքի ծավալատարածական հորինվածքի համար ունի թելադրող դիրք և մեծ նշանակություն։ Այն նաև ակադեմիկոս Ալ․ Թամանյանի կողմից մշակված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հորինվածքային առանցքի կարևոր մասն է կազմում ու տեսողական և տրամաբանական կապ է հաստատում նշված առանցքի շարունակության հետ…

Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ «Կասկադ» համալիրը մշակութային ժառանգության պահպանվող օբյեկտ է /2018 թվ.-ից ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ/ և պահպանվում է օրենսդրությամբ սահմանված կարգով»։
Մասնագետները նաև արձանագրել են, որ ««Կասկադ» համալիրի առաջարկվող վերակառուցման ծրագիրը ենթադրում է ճարտարապետական նախագծի էական փոփոխություն, որը չի ստացել հեղինակային իրավունքը տիրապետողների համաձայնությունը։ Բնականաբար այդ համաձայնեցումը պետք է տեղի ունենար մինչև «Ակտիվ քաղաքացի» հարթակում Երևանի քաղաքապետարանի կողմից այն հրապարակելը։

«Ժողովուրդ» օրաթերթի բազմաթիվ հոդվածներից և փաստահեն հրապարակումներից հետո «Կասկադ» համալիրի վերակառուցման ծրագիրը իրականացնող «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն, որի իրական շահառուն «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է` Գրիգոր Տեր-Ղազարյանը, որոշել է արձագանքել։
Հրապարակումներից հետո միայն «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն առաջարկում է քննարկում անցկացնել։
Ընկերությունը հայտարարություն էր տարածել․
«Կարևորելով ճարտարապետական համայնքի կարծիքն ու նկատառումները, խորապես համոզված լինելով անխտիր բոլորիդ սրտացավ վերաբերմունքով առ Կասկադ համալիրի վերակառուցման նախագիծ, ինչպես նաև գիտակցելով նախագծի իրականացման կարևորությունն ու պատասխանատվությունը, հրավիրում ենք աշխատանքային քննարկման: Առաջարկում ենք քննարկման արդյունքում ձևավորել ճարտարապետներից բաղկացած խորհրդատվական խումբ, որը մեզ հետ կաշխատի «Կասկադ մշակութային հանգույցի» վերջնական նախագծման փուլում․․․»։

Ստացվում է, որ մամուլի ճնշումներն ազդել են և՛ ընկերության, և՛ սեփականատերերի վրա, և նրանք որոշել են հաճոյանալ հանրության աչքին և քննարկումններ իրականացնել։




Լրահոս