ԱԳ նախարար Բայրամովը հոլանդացի գործընկերոջ հետ բանակցությունների ժամանակ կոչ է արել վերացնել Մինսկի խումբը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի հետ։
Հեռախոսազրույցում քննարկվել են ադրբեջանա-նիդեռլանդական հարաբերությունների տարբեր ասպեկտները, ինչպես նաև տարածաշրջանում հետհակամարտային իրավիճակը։

Նախարար Ջեյհուն Բայրամովն իր հոլանդացի գործընկերոջը ներկայացրել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Բացի այդ, Բայրամովն ընդգծել է ԵԱՀԿ-ի հնացած և անարդյունավետ Մինսկի խմբի և հարակից կառույցների վերացման անհրաժեշտությունը։




Լրահոս