
Չորեքշաբթի օրը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո Թուրքիայի իշխանությունները տասնյակ մարդկանց են ձերբակալել սոցիալական ցանցերում «սադրիչ» գրառումների համար։
Ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան հինգշաբթի առավոտյան հայտարարել է, որ ոստիկանությունը հայտնաբերել է առցանց 261 «կասկածելի օգտահաշիվներ», ովքեր իբր հրապարակել են «հանրությանը ատելության և թշնամանքի դրդող» և «հանցագործություն կատարելու դրդող» բովանդակությամբ նյութեր։
«Երեսուն յոթ կասկածյալներ են ձերբակալվել, և ջանքերը շարունակվում են մյուս կասկածյալներին բռնելու համար», – ասել է նա՝ հավելելով, որ չորեքշաբթի համացանցում ավելի քան 18,6 միլիոն գրառում է քննվել:
Իմամօղլուի X -ում հինգշաբթի օրը հրապարակված ուղերձում կոչ է արել Թուրքիային «ազգովի կանգնել այս չարիքի դեմ »՝ դատական համակարգի և Էրդողանի կուսակցության անդամներին կոչ անելով պայքարել անարդարության դեմ:
«Ժամանակն է մեր ձայնը բարձրացնել»,- ասել է Իմամօղլուն:
Իմամօղլուի հրապարակային ելույթներից մեկում նաև հայտնել է. «Ես խոստանում եմ ձեզ, որ հաղթելու եմ այս պայքարում»:
Երեկ համալսարաննների ուսանողները երթով դուրս են եկել փողոց՝ վանկարկելով «Մենք չենք վախենում, չենք լռի, մենք չենք ենթարկվի»։
CHP-ի առաջնորդ Օզգուր Օզելը չորեքշաբթի երեկոյան ելույթ է ունեցել հանրահավաքներից մեկի ժամանակ և կոչ արել «լցնել փողոցները»։