
ԱՄՆ-ը կարող է օգնել Ուկրաինային իր ատոմակայանների շահագործման հարցում: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի համատեղ հայտարարության մեջ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցից հետո։
«Նախագահ Թրամփը քննարկել է նաև Ուկրաինայի էլեկտրամատակարարման և ատոմակայանների հարցերը: Նա ասել է, որ Միացյալ Նահանգները կարող է զգալի օգնություն ցուցաբերել այդ կայանների շահագործման հարցում՝ օգտագործելով իր փորձը էլեկտրաէներգիայի և կոմունալ արդյունաբերության ոլորտում:
Ամերիկյան կողմից այդ կայանների վերահսկողությունը կլինի լավագույն պաշտպանությունը այս ենթակառուցվածքի համար և աջակցություն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին»,- նշվում է փաստաթղթում։