ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարզադաշտում իրավիճակը պայթյունավտանգ է. կրքերը գնալով թեժանում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում Հայաստանի-Վրաստան ֆուտբոլի հանդիպումը լարված է անցնում։ Հայաստանը պարտվում է 3։0 հաշվով։

Ոստիկաններն ավելացնում են ուժերը «Վազգեն Սարգսյան» մարզադաշտում: Այնտեղ է նաև ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։
«Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության և խմբակցության անդամները ևս «Հանրապետական» մարզադաշտում հետևում են Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղին։ Խաղին Ներկա են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը, ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և այլոք։
Նշենք, որ այս պահին քաղի հաշիվը 3։0 է հօգուտ Վրաստանի։
Խաղի համար Հայաստան հատուկ ժամանել են Վրաստանի վարչապետը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Հայաստանը պարտվում է, իսկ երկրպագուները բարկացած բղավում են «Մելիքբեկյա՛ն, հեռացիր»։

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս